Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Նյութագիտական փորձաքննությունների բաժին
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Կոդ՝ 09
Տեսակ՝ Նյութագիտական
Ենթատեսակներ՝
09-02. լաքուներկերի և ծածկույթների փորձագիտական հետազոտության,
09-03. նավթամթերքների և քսանյութերի հետազոտության,
09-04. մետաղների և համաձուլվածքների հետազոտություն,
09-05. թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի հետազոտություն,
09-12. անհայտ ծագման նյութերի հետազոտություն:
Նյութագիտական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Նյութագիտական փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտները՝
- ավտոմեքենաների, շինարարական, նկարչական ներկեր և լաքաներկապատ այլ օբյեկտներ,
- նավթամթերքներ և քսայուղեր,
- զարդեր, մետաղադրամներ, տարբեր մետաղական օբյեկտներ, հանքային ապարներ, հողային զանգվածներ և այլն,
- բուսական զանգվածներ, այդ թվում ծխախոտային խառնուրդներ, դեղահաբեր, պինդ, փոշենման և հեղուկ վիճակում գտնվող նյութեր, դատարկ տարաներ նյութերի հետքերով (ներարկիչներ, կաթոցիչներ, սրվակներ, թասեր և այլ կրիչներ),
- հեղուկ, պինդ և մածուցիկ վիճակում գտնվող նյութեր, քսվածքներ, մետաղանման օբյեկտներ, ցանկացած այլ ֆիզիկաքիմիական հատկանիշներով նյութեր:
Հետազոտման խնդիրները ՝
- հետազոտելի լաքուներկերի և ծածկույթների տեսակի որոշում և նույնականացում,
- նավթամթերքների և քսայուղերի, դրանց հետքերի համեմատական հետազոտություն,
- հետազոտելի օբյեկտների մետաղական բաղադրակազմի որոշում,
- հետազոտելի օբյեկտներում թմրանյութերի և հոգեմետ, թունավոր նյութերի հայտնաբերում և դրանց քանակական որոշում,
- անհայտ ծագման նյութերի քիմիական բաղադրության որոշում: